Пресса о нас
2010-08-04 "ARMENPRESS"
Հայաստանի «Երկիր Մոլորակ» ուսումնական կենտրոնն արժանացել է «Միջազգային ոսկե աստղ` որակի համար» մրցանակի
ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գործող «Երկիր Մոլորակ» ուսումնական կենտրոնն արժանացել է «Միջազգային ոսկե աստղ` որակի համար» մրցանակի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ուսումնական կենտրոնի տնօրեն Արա Մարգարյանը, Իսպանիայում գտնվող «Business Initiative Directions» միջազգային կազմակերպությունը նախապես ուսումնասիրություններ եւ հարցումներ է անցկացրել աշխարհի տարբեր երկրների մի շարք շուկաներում, որոնց արդյունքում էլ ընտրվել են բարձրորակ ծառայություններ մատուցող եւ արտադրանք իրացնող ընկերությունները:
Հայաստանում գործող ուսումնական կենտրոնների ոլորտում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում առավել բարձրորակ ծառայություններ մատուցող ընկերություն է ճանաչվել «Երկիր Մոլորակ»-ը, որը գործում է 2000 թվականից: Ա. Մարգարյանի խոսքով, մրցանակը ուսումնական կենտրոնին կհանձնվի Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում սեպտեմբերի 5-6-ը կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
2010.08.28 "Երևան" TV
|